Դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը Հայաստանի ու Քուվեյթի միջև կվերանա

Դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը Հայաստանի ու Քուվեյթի միջև կվերանա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---