Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամը կարող է ծրագրեր իրականացնել Հայաստանում![]() 20 նոյեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն: Էդվարդ Նալբանդյանի քուվեյթյան օրակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև տնտեսական բաղադրիչը։ Էդվարդ Նալբանդյան և Քուվեյթի Ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ եղավ անցյալ տարի Երևանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներին և հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտգործախարարն այցելեց նաև Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։ Հիմնադրամի ղեկավարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը և արձանագրած արդյունքները։ Զրույցի ընթացքում քննարկվեց հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |