Ադրբեջանը պատրաստում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն և պլա՞ն

Ադրբեջանը պատրաստում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն և պլա՞ն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարծում են, որ պաշտոնական Բաքուն կարող է ռազմական գործողություններ սկսել արդեն հաջորդ տարի: «Հիմա Ադրբեջանը պատրաստում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ռազմավարություն և պլան: Ադրբեջանական կողմի նպատակը պարզ է` անսպասելի հարվածներով հանկարծակիի բերել թշնամուն: Հայերը դրան ակտիվ կհակազդեն` հասցնելով հակահարվածներ»,- հաղորդում է WNWI ռադիոն:

Ռադիոյի հաղորդագրությունում նաև նշվել է ղարաբաղյան հակամարտությունում ռուսական գործոնը:

«Ռուսաստանին ձեռնտու չէ իր դաշնակցի պարտությունը և Մոսկվայի նկատմամբ ոչ լոյալ Ադրբեջանի ուժեղացումը, որը գտնվում է Անկարայի և Վաշինգտոնի ազդեցության տակ»,- նշել է ռադիոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---