Վրաստանի կրթության նախարարը և Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել են հայկական դպրոցներին առնչվող հարցեր![]() 20 նոյեմբերի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վրաստանի նորանշանակ նախարարների հետ: Նոյեմբերի 20-ին դեսպան Մանուկյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաև երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |