Ուկրաինայի իրավապահները չեն հաստատում, որ Եվպատորիայում ծովի ափին հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դին

Ուկրաինայի իրավապահները չեն հաստատում, որ Եվպատորիայում ծովի ափին հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին 20:30-ին դիմում է ստացվել այն մասին, որ Եվպատորիայի ափամերձ շրջանում ալիքը կնոջ դի է դուրս բերել, որը 1948թ. ծնված Եվպատորիայի բնակիչ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ղրիմի ԻՀ ՆԳՆ ՊՎ սպա Ելենա Յացենկոն:

«Կնոջ անհետացման մասին հայտնել են նրա հարազատները, մասնավորապես, որդին: Նա ասել է, որ մայրը դուրս է եկել զբոսնելու և տուն չի վերադարձել: Իրերը ավելի ուշ գտնվել են ափին, հետո արդեն հայտնաբերվել է մարմինը»,-հավելել է Յացենկոն: Սպան հավելել է նաև, որ ըստ նախնական տվյալների, մարմնի վրա բռնության հետքեր չկան, մահվան նախնական պատճառը ջրահեղձումն է»:

«Այժմ դատաբժշկական փորձաքննություն է անցկացվում, պաշտոնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ»,-ասել է Յացենկոն՝ հրաժարվելով հայտնել կնոջ անունը: «Մենք անձնական տվյալներ չենք հրապարակում»,-ասել է նա:

PanARMENIAN.Net ի աղբյուրները Ուկրաինայում հաստատել են տեղեկություններնն այն մասին, որ զոհվածը Նաթելա Հունանյանն է (Գալստյան)՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ահաբկչություն գործած Նաիրի Հունանյանի մայրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---