Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույն նիշին է հասել յենի նկատմամբ![]() 26 նոյեմբերի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույնի է հասել յենի նկատմամբ և մոտ է դոլարի նկատմամբ ամսական գագաթնակետին առաջիկայում Հունաստանին նոր վարկեր տրամադրելու հույսերի շնորհիվ: Յենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 107.135 յեն, որն ապրիլից ի վեր առավելագույն կետն է: Դոլարի նկատմամբ եվրոն էժանացել է 0.2 տոկոսով` մինչև 1.2954 եվրո` ուրբաթ օրը բարձրանալով մինչև 1.2991 եվրո: Որոշ ներդրողներ նախազգուշացնում են, որ եվրոյի աճը կարող է կանգ առնել, նույնիսկ եթե երկուշաբթի օրը միջազգային վարկատուները որոշեն Հունաստանին տալ նոր վարկեր: Շուկան թույլ է արձագանքել իսպանական Կատալոնիա նահանգում կայացած ընտրություններում անջատողականների հաղթանակի մասին նորությանը, քանի որ նրանք բավարար ձայներ չեն ստացել, որպեսզի անցկացնեն նահանգի անկախության մասին հանրաքվեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |