ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն աշխատանքը կշարունակեն ԱԳ նախարարների մակարդակով

ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն աշխատանքը կշարունակեն ԱԳ նախարարների մակարդակով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ նոյեմբերի 19-26 տարածաշրջան կատարած այցի ավարտին:

Երևանում համանախագահները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լեռնային Ղարաբաղում նրանք հանդիպել են ԼՂՀ իշխանությունների հետ, ինչպես նաև այցելել են Ղարաբաղի Զանգելանի (Կովսական) և Ջեբրաիլի (Ջրական կամ Մեխակավան) շրջանները՝ ծանոթանալու համար շրջանների զարգացմանը 2010թ. հոկտեմբերին տեղի ունեցած միջնորդների վերջին այցելությունից հետո:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը միջնորդները քննարկել են հանդիպումների արդյունքները երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ օգոստոսին ու հոկտեմբերին և քննարկել են բանակցային գործընթացի շարունակության վերաբերյալ առաջարկները, որոնք ներկայացվել են նախարարներին հոկտեմբերի 27-ի հանդիպմանը: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը ԱԳՆ ղեկավարների մակարդակով:

Միջնորդները նաև երախտագիտություն են հայտնել Անջեյ Կասպրշիկին և նրա թիմին շփման գծի դիտարկումների համար այս լարված շրջանում և ուևորության կազմակերպմանն աջակցելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---