Թուրք խոսնակն ասել է, թե որոշ երկրներ չեն ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, բայց չի նշել, թե հատկապես որ երկրները

Թուրք խոսնակն ասել է, թե որոշ երկրներ չեն ցանկանում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, բայց չի նշել, թե հատկապես որ երկրները

PanARMENIAN.Net - Որոշ երկրներ չեն ցանականում, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատվի, այստեղ սեփական քաղաքականություն վարելու համար, հենց այդ պատճառով էլ ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ, Բաքվում լրագրողներին է ասել թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը:

Ըստ նրա, այն, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն 20 տարի է, ինչ ձգձգվում է, անընդունելի է, այն լուծելու համար ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի ջանքերը:

«Համաշխարհային հանրությունը, որը մարդու իրավունքներ է քարոզում աշխարհով մեկ, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի ղարաբաղյան հակամարտության վրա ու ջանքեր գործադրի այն կարգավորելու համար»,-ասել է Չիչեկը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---