Բոլոր բանակցությունները տապալող Բաքուն հանկարծ պահանջում է ՄԽ-ից «շուտափույթ» լուծել Ղարաբաղի հարցը

Բոլոր բանակցությունները տապալող Բաքուն հանկարծ պահանջում է ՄԽ-ից «շուտափույթ» լուծել Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵՄ, ԵԽ, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումների ու բանաձևերի, ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների չորս հայտարարությունների առկայության դեպքում, «ներկա իրավիճակն անընդունելի է, ստատուս կվոն պետք է փոխվի»,-լրագրողներին է ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ հայկական կողմը, որը պարբերաբար ինչ-որ պատճառաբանություններ է գտնում, չպետք է հասնի բանակցությունների ձգձգման: Ուստի մեր պահանջն ու ցանկությունն է համանախագահներից, որպեսզի այս հակամարտության կարգավորումը չձգձգվի»:

Վերաբերմունք հայտնելով համանախագահների նոր առաջարկությունների հանդեպ, Մամեդովը նշել է, որ «կան Մադրիդյան սկզբունքներ, որի հիման վրա էլ պետք է որոշակի փաստաթղթեր ընդունվեն»:

Ընդ որում Մամեդովը «մոռացել է» հիշատակել, որ հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ ջանացել թույլ չտալ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, Ադրբեջանն է անտեսում նույն Մինսկի խմբի բոլոր հորդորներն ու առաջարկները, ինչպես, օրինակ հրադադարի ռեժիմի պահպանման, դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեծղման վերաբերյալ առաջարկները: Բաքուն է ձախողում բանակցությունները, մշտապես պատերազմով սպառնում Ղարաբաղին ու Հայաստանին, անասելի քանակության զենք ու զինամթերք գնում ու արտադրում՝ խախտելով բոլոր միջազգային նորմերն ու քվոտաները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---