«ՀԺ». «Հայռուսգազարդը» սպառողների հաշվին կապիտալ ներդրումներ է անում![]() 28 նոյեմբերի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայռուսգազարդը» իր նոր ներդրումային ծրագրով նախատեսում է 2013-ին համակարգում իրականացնել 7.5 մլրդ-ի, իսկ 2014–ին՝ավելի քան 12 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այսինքն, 2 տարվա ընթացքում՝ 19.5 մլրդ դրամի։ Անցած տարվա ծրագրով նախատեսվում էր այդ 2 տարվա համար ընդամենը 8.9 մլրդ դրամի ներդրում։ Ի դեպ, դրանք պետք է արվեն սպառողներից գանձումների հաշվին, եթե մեծանում են, ապա պետք է մեծանա նաև գազի սակագինը։ Այլ կերպ ասած, հաջորդ տարի գազի սակագինը կբարձրանա ոչ միայն ՌԴ-ից ստացվող գազի թանկացման, այլև «Հայռուսգազարդի» կապիտալ ներդրումների հետևանքով։ Ի դեպ, «Հայռուսգազարդը» մտադիր է 175 մլն դրամ ծախսել ընկերության ղեկավարության ավտոպարկի 10 մեքենաները թարմացնելու նպատակով։ Իսկական կապիտալ ներդրում է՝ սպառողների հաշվին»,– գրում է թերթը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |