Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին

Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են  առաջիկա նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից: Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռոռաֆը և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---