Ֆիլիպ Լեֆորտը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված չէ»![]() 29 նոյեմբերի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված է», այլ հակամարտություն է «սառեցված լուծմամբ» և ԵՄ-ն, քանի որ կա հակամարտության թեժացման ռիսկ, սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Այդ մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Նա ասել է, որ հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր և փոխզիջման գնալու ցանկություն. «Գոյություն ունեցող ստատուս-կվոն անընդունելի է, հարկավոր է առաջընթացի հասնել այս հարցի վերաբերյալ»: Ֆ.Լեֆորտը պատմել է ուսանողներին կառույցի մասին, Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ համագործակցության մասին, 2008թ. ռուս-վրացական հակամարտության մեջ ԵՄ դերի մասին: Նա նաև նշել է այն 5 կետերը, որով Հարավային Կովկասը հետաքրքրում է ԵՄ-ին՝ Առաջին հերթին, պատերազմի ու զինված հակամարտությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում: «ԵՄ անվտանգության համար շատ կարևոր է կայունության պահպանումը տարածաշրջանում, նրա անվտանգությունն ու բարգավաճումը»,-ասել է նա ԵՄ-ն կարևորում է նաև համագործակցութունն էներգետիկ ոլորտում, այդ երկրների հետ իր արժեքները կիսելու Եվրոպայի պատրաստակամությունը, համատեղ հակազդեցությունը անվտանգության ու ահաբեկչության սպառնալիքներին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Նոյեմբերի 30-ին Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |