Ադրբեջանում շաբաթը շաբաթ չէ առանց ականի վրա պայթած զինվորի

Ադրբեջանում շաբաթը շաբաթ չէ առանց ականի վրա պայթած զինվորի

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական միջադեպը զինծառայողի և ականի մասնակցությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի և Արցախի զորքերի շփման գծում Աղդամի ուղղությամբ ականի վրա պայթել է Ադրբեջանի ԶՈՒ կապիտան Պյարվիզ Իսմայիլովը:

Սպան հոսպիտալացվել է, գրում է Aze.az-ը և հիշեցնում.

Նոյեմբերի 28-ին ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մամեդալի Թառլան օղլու Ալլահվերդիևը պայթել է ականի վրա: Զինվորը հոսպիտացվել է:

Մեր կողմից հիշեցնում ենք.

Նոյեմբերի 21-ին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվորներ, գրում է «Թրենդը»:

19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը:

Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը:

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---