Արաբկիրում կրակոցներ են հնչել

Արաբկիրում կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1971 թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել:

Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը:

Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ վայր է գցել գետնին:

Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է իրեն և հրազենից կրակոցներ արձակել իր ուղղությամբ՝ կրծքավանդակի աջ կեսի, որովայնի և աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո դիմել են փախուստի:

Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---