ԵԱՀԿ-ն նախկինի պես խոսում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում արագ արձագանքման անհրաժեշտության մասին![]() 6 դեկտեմբերի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Այս տարվա ապրիլից հայկական և ադրբեջանական կողմերի միջև հակամարտության ակտիվացումը վկայում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում արագ արձագանքման անհրաժեշտության մասին»,-այսօր ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը: Նա ընդգծել է հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ աշխատանքը, իչպես նաև երախտագիտություն է հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին` տարածաշրջանում ակտիվ գործունեության համար: Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն ի շահ տարածաշրջանի կլինի: Հակամարտությունների կարգավորման հարցին իր ելույթում անդրադարձել է նաև Քեթրին Էշթոնը: «Հակամարտությունները սահմանափակում են միջազգային համագործակցությունը»,-ընդգծել է Էշթոնը: «Մենք սատարում ենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները, ինչպես նաև մեր ներդրումը տարածաշրջանի երկրներում ժողովրդավարության զարգացմանն է ուղղված: ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ-ի` գոյություն ունեցող հակամարտությունները լուծելուն ուղղված ջանքերը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |