Սիրիահայերը հետաքրքրվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ

Սիրիահայերը հետաքրքրվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը հերթական հանդիպում-խորհրդակցությունն էր կազմակերպել սիրիահայ և հայաստանյան գործարարների, հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սիրիահայ գործարարները հետաքրքրվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ: Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ոլորտն ունի կայացած ավանդույթներ և զարգացման հեռանկարներ: Ներկայումս ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում հայաստանյան արտադրողի և հեղինակավոր բրենդային ընկերությունների միջև:

Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրել են իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, ոլորտի առանձնահատկությունները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---