Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին, 11.41-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի, հայտնում է Analitika.at.ua-ն:

Կիևում պատարագը մատուցվել է մատուռում, որը գտնվում է այն տարածքում, որը քաղաքի իշխանությունները հատկացրել են ՀԱԵ Ուկրաինայի թեմին եկեղեցի կառուցելու համար:

Հիշատակի միջոցառումներին մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր, ինչպես նաև Կիևի բնակիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---