ԱՄՆ կոնգրեսականները կշարունակեն նպաստել Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը

ԱՄՆ կոնգրեսականները կշարունակեն նպաստել Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով Վաշինգտոն էր ժամանել Կոնգրեսում ԼՂՀ անկախության 21-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 5-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև ԼՂՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական ձեռքբերումներին առնչվող հարցեր: ԼՂՀ արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Կոնգրեսի անդամներին՝ Արցախի հարցում ցուցաբերած մշտական աջակցության և ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնությունը շարունակական դարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Իրենց հերթին Կոնգրեսի անդամները խորը մտահոգություն են հայտնել բանակցությունների հանդեպ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու նպաստել Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---