Դուբլինում Նալբանդյանի և Մամեդյարովի ելույթները` 1:0 հօգուտ Հայաստանի

Դուբլինում Նալբանդյանի և Մամեդյարովի ելույթները` 1:0 հօգուտ Հայաստանի

PanARMENIAN.Net - Դուբլինում ավարտվել է ԵԱՀԿ ԱԳՆԽ 19-րդ նիստը: Նիստի ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Բնականաբար, երկու նախարարների ելույթների մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Եվ սա է առաջին և միակ զուգահեռը: Բացի հայտարարություններից այն մասին, որ «այս հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, և Ադրբեջանը շահագրգռված է խաղաղ բանակցությունների առաջխաղացմամբ և առաջարկում է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները` համանախագահների ջանքերին աջակցելու համար, և որ անհրաժեշտ է սկսել համընդհանուր խաղաղության պայմանագրի մշակումը», ինչին չի հավատում ինքը Մամեդյարովը, նա Հայաստանի հասցեին մերկախոս հայտարարություններով է հանդես եկել, ինչպիսին է հետևյալը. «Հայաստանն ամրագրում է ստատուս-քվո, խախտելով ԵԱՀԿ կանոնադրությունը,կիրառելով ուժ` շրջափակված տարածքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար»: Էլ ինչ ասես: Դահլիճում ներկա գտնվողներից ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է: Հայտնի է նաև, թե ինչի կարող է վերածվել ադրբեջանական կողմի անպտուղ երազանքը. Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու դեպքում ցեղասպանություն կլինի: Իրենց գործողություններով ադրբեջանցիներն ապացուցել են, որ չեն խղճում ոչ մեկին` ոչ տղամարդկանց, ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին, ոչ արթուններին, ոչ քնածներին: Բավական է հիշել Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածները, կամ էլ այն, թե ինչպես ադրբեջանցի զինծառայողը կացնահարեց քնած հայ սպային:

Առաջ անցնենք: Հայաստանը մեծ խանդաղատանքով մեղադրվեց նրանում, որ «խոչընդոտում է ներհամայնքային երկխոսությանը, խանգարում փախստականների` իրենց տները վերադառնալուն, տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, փորձում է ջնջել ադրբեջանական մշակույթի բոլոր հետքերը»: «Շրջափակված տարածքներում չեն մնացել ադրբեջանական մշակույթի չավիրված հուշարձաններ»:

Ներհամայնքային երկխոսությու°ն: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք չի խոչընդոտել բանական երկխոսության որևէ դրսևորման: Կարելի է հիշել միայն ադրբեջանական ինտելիգենցիայի այցերը Արցախ:

Տնտեսական զարգացու°մ: Հենց Ադրբեջանն է Թուրքիայի հետ միասին շարունակում ապօրինաբար շրջափակման մեջ պահել Հայաստանը` խոչընդոտելով վերջինիս մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերին: Ադրբեջանական մշակույթի հուշարձաննե°ր: Եթե Մամեդյարովը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ապա հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Արցախում պատերազմ էր, որի պատճառը հենց Ադրբեջանն էր: Իսկ պատերազմում, ինչպես հայտնի է, կրակում են, ընդ որում, ծանր հրետանուց ևս: Կարելի է հիշատակել նաև Ջուղայի հայկական գերազմանատունն ու Խաչքարերը, որոնցից, «շնորհաշատ» ադրբդջանցի վանդալների ջանքերի շնորհիվ, մնացել է միայն ռազմական հրաձգարան:

Ադրբեջանցի նախարարը չի մոռացել նաև Ստեփանակերտի օդանավակայանի մասին, որն, ինչպես պարզվել է, «խախտում է վստահությունը և կլարի տարածաշրջանում տիրող իրավիճակը»: Սակայն անգամ չարժի էլ մեկնաբանել դա: Ի տարբերություն ադրբեջանցի գործընկերոջ, ՀՀ ԱԳ նախարարի ելույթը խղճահարություն չէր առաջացնում, այլ պարզապես ցույց էր տալիս, թե ինչպես է Ադրբեջանը խանգարում ղարաբաղյան կարգավորման գործընթացին: «Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցությունները այլ հարթություն տեղափոխել, փոխել միջնորդներին, նվազեցնել որոշումներ փնտրելու հարցում համանախագահների ջանքերի նշամակությունը: Ադրբեջանական կողմն անգամ իր հարձակումների թիրախ է դարձնում ԵԱՀԿ գործող նախագահին, չնայած որ նա և նրա թիմը փորձում են թույլ չտալ լարվածության էսկալացիա»:

Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել ետ կանգնել արդեն ընդունված պայմանավորվածություններից: Չնայած շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնությանը, Ադրբեջանն արել է ամեն բան, որպեսզի խանգարի դրանց ստեղծմանը, անգամ սպառնալով վետո դնել ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա:

Նույն բանը տեղի ունեցավ հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները շուտափույթ կերպով համաձայնեցնելու վերաբերյալ պայմանավորվածություններին, Բաքուն, միակողմանի առավելության հասնելու ձգտումներով, անտեսում է այն:

Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը` անընդհատ սպառնալով ՀՀ և ԼՂՀ դեմ ուժ կիրառել, միաժամանակ մերժելով հրադադարի ռեժիմն ամրապնդելու առաջարկությունները, սադրանքներ կազմակերպելով և խախտելով այն, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր իրականացնելով:

Ադրբեջանը ոչ միայն անտեսում է միջազգային հանրության սպասումները, այլև նոր քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են քաղաքակիրթ աշխարհի արժեքներին: Նմանատիպ վերջին քայլը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր: Ադրբեջանական ղեկավարությունը նրան դարձրեց ազգային հերոս, պարծանք և գալիք սերունդների համար նմանակման օրինակ: Համաշխարհային հանրությունը միաձայն քննադատեց Բաքվի այս քայլը, որը լրջորեն վնասեց բանակցային գործընթացին և սպառնալիքի տակ դրեց տարածաշրջանային անվտանգությունը»:

Ամենահետաքրքիրն այն է, որ ոչ ոք, որքան էլ որ փորձի, չի կարող որևէ հակափաստարկ ներկայացնել, քանի որ սրանք մերկ մեղադրանքներ չեն, այլ պարզապես թվարկումն է այն ամենի, ինչին համաշխարհային հանրությունն ականատես է լինում մի քանի տարիներ շարունակ:

Հարկ է նշել, որ բոլոր երկրների ելույթներից հետո, Ադրբեջանն օգտվեց ՀՀ ԱԳ նախարարի ելույթին պատասխանելու իրավունքից: ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ դեսպան Հալիբ Իսրաֆիլովը հայտարարեց. «Ցավոք, ԵԱՀԿ-ն հերթական անգամ ականատես եղավ հայկական կողմի մեղադրանքներին` ուղղված Ադրբեջանի դեմ: Ցավոք, իր ելույթում Է. Նալբանդյանը մեղադրեց Ադրբեջանին, սակայն նրա ելույթում քիչ տեղեկություններ կային այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը` հակամարտությունը լուծելու համար, թե ինչպես է փորձում հաղթահարել բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի տարածքը շրջափակելու պատճառով»: Ծիծաղելի է, այնպես չէ°:

Իր հերթին Հայաստանի ներկայացուցիչը նույնպես օգտվեց պատասխանի իրավունքից` հայտարարելով, որ Ադրբեջանի լրացուցիչ ելույթը միայն ադրբեջանական կողմի`Հայաստանի դեմ ուղղված մեղադրանքների կրկնությունն էր: Պատվիրակությունը ելույթի իրավունք խնդրեց` միևնույն գաղափարները կրկին առաջ քաշելու համար: Ի դեպ, Հայաստանն ու Ադրբեջանը միակ երկրներն էին, որոնք օգտվեցին Դուբլինում ԱԳՆԽ-ի նիստի շրջանակներում լրացուցիչ ելույթի իրավունքից:

Կարելի է արդեն ամփոփել դուբլինյան «մենամարտի» արդյունքները. 1:0` հօգուտ Հայաստանի:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---