Դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՍԵՄՐԱ հիմնադրամին Հայաստանին աջակցելու համար

Դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՍԵՄՐԱ հիմնադրամին Հայաստանին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ և փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի և պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվեցին տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հիմնադրամի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք և շարժառիթ է հանդիսացել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը և աջակցության նախաձեռնությունները` ընդգծելով, որ 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք հաղորդեց հիմնադրամի գործունեությանը` ոգևորելով բազմաթիվ նվիրատուներին և, այսպիսով, խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը:

Դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

ՍԵՄՐԱ հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին: Ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: Հիմնադրամի միջոցով իրականացվում են Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին աջակցության ծրագրերը, այդ թվում` համագործակցությունը կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի միջև: ՍԵՄՐԱ հիմնադրամի շրջանակներում իրականացվում են ծրագրեր նաև Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---