Աբու Դաբիում դրամահավաք է տեղի ունեցել սիրիահայերի օգտին![]() 10 դեկտեմբերի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի «Yas Island Crowne Plaza» հյուրանոցում տեղի ունեցավ Աբու Դաբիի և Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին աջակցելու նպատակով: Բացման խոսքով հանդես եկավ Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը: Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով անդրադարձ կատարեց Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվեց սիրիահայության օժանդակության հիմնադրամին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |