Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Սեյրան Օհանյանը  մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---