2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացմանը կհատկացվի ավելի քան կես միլիարդ ռուբլի

2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացմանը կհատկացվի ավելի քան կես միլիարդ ռուբլի

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացվի ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար, երեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«2013-ին ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զարգացման համար կհատկացվի ավելի քան 500 միլիոն ռուբլի»,- ասել է Շոյգուն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 63-րդ նիստի ավարտին:

Մոսկվայում ընթացող նիստում նախատեսվում է քննարկել 25 հարց, այդ թվում` ամփոփել 2012-ին ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի արդյունքները և հաստատել հաջորդ տարվա գործողությունների պլանը: Հանդիպմանը մասնակցում են Ղազախստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---