Մայր Աթոռը սկսում է սիրիահայերին օգնելու արագ արձագանքման ծրագիր

Մայր Աթոռը սկսում է սիրիահայերին օգնելու արագ արձագանքման ծրագիր

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:

Հումանիտար օգնության և պարենային ծրագրի սկիզբը տրվել է դեկտեմբերի 10-ին: Դեկտեմբերի 11-ին և 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին տրամադրելու է հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երևան Սիթի» խանութներում:

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի կլոր սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգևորականներն իրականացնվելու են նաև տնայցեր, որոնց ընթացքում կծանոթանան այդ ընտանիքների կարիքներին, կցուցաբերվի հոգևոր աջակցություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---