Հակոբ Սանասարյան. Եթե Սևանա լճի մակարդակը բարձրանա, 4700 կառույց պիտի ապամոնտաժվի

Հակոբ Սանասարյան. Եթե Սևանա լճի մակարդակը բարձրանա, 4700 կառույց պիտի ապամոնտաժվի

PanARMENIAN.Net - «Սևանա լճի մակարդակի բարձրացում առայժմ չի սպասվում»,- ասում էՀայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նատեղեկացրեց, որ լճի արգելված գոտում կա մոտ 4700 տարբեր տեսակի ապօրինի շինություններ: Եթե լճի մակարդակը բարձրանա, կառույցներն ապամոնտաժելու կարիք կլինի, իսկ դրանց սեփականատերերը չեն ուզում զրկվել իրենց բիզնեսներից:Ըստ նրա` Համաշխարհային բանկը նույնպես փաստեր է կեղծում՝ հայտարարելով, որ եթե Սևանի մակարդակը բարձրանա, ՀՀ տնտեսական մակարդակն անկում կապրի:

Նա նաև համոզված է, որ լճի ջուրը նպատակային չի ծախսվում: Բնապահպանի տվյալներով՝ հունիսի 20-ին Սևանից ջրային ոլորտի պատասխանատուները ոռոգման նպատակով վերցրել են 99 միլիոն խորանարդ մետր ջուր, ասելով, որ երաշտ է, բայց ձնածածկույթը նորմայից բարձր է եղել 2-3 անգամ, Ապարանի եւ Ազատանի ջրամբարները հարյուր տոկոսով լցված են եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---