Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Փարիզում կքննարկեն ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները![]() 12 դեկտեմբերի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հունվարի վերջում Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման նոր գաղափարները: Մամեդյարովը շեշտել է, որ քննարկվելու են միջնորդների հենց նոր գաղափարները, որոնք ներկայացվել են տարածաշրջան այցի ժամանակ: Առաջիկա փարիզյան հանդիպման հնարավորության մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի վաղ էին հայտարարել: Դուբլինում տեղի ունեցած նիստի շրջանակներում միջնորդներն առանձին հանդիպումներ ունեցան ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպելու հավանականության մասին հարցին, հայտարարեց, որ եթե դա անհրաժեշտ լինի, հանդիպումը կկայանա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |