Նոյեմբերին Արցախում 212 երեխա է ծնվել

Նոյեմբերին Արցախում 212 երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - Նոյեմբեր ամսին ԼՂՀ-ում գրանցվել է 212 ծնունդ եւ 101 մահ, բնակչության բնական աճը կազմել է 111 մարդ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայության կայքը։ Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցվել է 224 ծնունդ եւ 91 մահ։ Հանրապետությունում նոյեմբերին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 40, իսկ ամուսնալուծություններինը՝ 18՝ հոկտեմբեր ամսվա 63 ամուսնության եւ 8 ամուսնալուծության դիմաց, հայտնում է Karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---