Ջրաշխարհի և Կարապի լճի սահադաշտերը բացվել են

Ջրաշխարհի և Կարապի լճի սահադաշտերը բացվել են

PanARMENIAN.Net - Կարապի լճի և Ջրաշխարհի սահադաշտերը բացվել են: Կարապի լճի սահադաշտի պաշտոնական բացումը ավանդաբար տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, սակայն տեխնիկական և եղանակային պայմաններից ելնելով` այն սկսեց գործել այսօրվանից: Սահադաշտի աշխատանքային ժամերը չեն փոխվել. ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես սահադաշտը բաց կլինի ամեն օր` ժամը 18:00-ից 23:00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը նույնպես չի փոխվել. սեփական չմուշկների առկայության դեպքում մուտքը սահադաշտ կարժենա 500 դրամ, վարձույթի սրահի չմուշկներով` 1000 դրամ:

Իսկ «Ակվատեկ» մարզաառողջային համալիրի ընդունարանից տեղեկացրեցին, որ Ջրաշխարհի սահադաշտն արդեն շուրջ 10 օր է, ինչ գործում է: Սահադաշտը կգործի ամեն օր` ժամը 14:00-ից 22:00-ը, ընդ որում սեփական չմուշկների առկայության դեպքում մուտքը սահադաշտ կարժենա 1000 դրամ, վարձույթի չմուշկներով` 1500 դրամ: Բացի այդ, Ջրաշխարհը մատուցում է մարզիչի ծառայություններ, որից օգտվելու դեպքում մուտքը կարժենա 2000 դրամ:

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2008-ից գործող սահադաշտին, ապա դրա բացման ժամկետը դեռևս պարզ չէ, տեղեկացրեցին համալիրի ընդունարանից:

«Ջրաշխարհ» հանգստի ու զվարճալիքների համալիրում գործում են սահադաշտ, վարձույթով չմուշկներ, սահնակներ, մանկական սղարաններ, սրճարաններ, ատրակցիոն խաղեր, Ջրաշխարհ ռեստորանը, ինչպես նաև կանցկացվի ամանորյա տոնավաճառ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---