Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 16-ին

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 16-ին

PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Պիեռ Բաղդադյանը: «Տոնավաճառը պետք է բացվեր դեկտեմբերի 15-ին, սակայն 24 ժամով հետաձգեցինք բացումը` կապված տոնավաճառի տաղավարների տեղափոխման խնդիրների հետ, որոնք չենք հասցնի ավարտել մինչև 15-ը»,- նշեց նա` հավելելով, որ տաղավարների կազմակերպումը սկսվել է այսօր:

Բաղդադյանը տեղեկացրեց, որ արդեն հայտնի են տոնավաճառի 16 տաղավարներում հանդես եկող անհատներն ու կազմակերպությունները:

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը Երևանում կանցկացվի առաջին անգամ և կբացվի Հյուսիսային պողոտայում: Հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծնունդի հետ կապված պարագաներ, ուտեստներ, քաղցրավենիք, խմիչք և այլն: Տոնավաճառը բաց կլինի մինչև հունվարի 13-ը:

Տոնավաճառը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Պասկալ և Դիոդատո» սրճարանը: Տոնավաճառը կուղեկցվի Սուրբ ծննդյան երաժշտական փոքրիկ համարներով ու ելույթներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---