ՀԱԵ Երուսաղեմի թեմ. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել

ՀԱԵ Երուսաղեմի թեմ. Երուսաղեմի հայկական գերեզմանոցը չի պղծվել

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին պղծվել է հայկական գերեզմանոցը Երուսաղեմի հին մասում: Նման տեղեկատվություն են տարածել մի շարք ԶԼՄ-ներ, Երուսաղեմի ոստիկանության վրա հղումով:

«Վանդալիզմի ակտն իրականացվել է լատինական և հունական գերեզմանոցների տարածքում Խաչի հովտի շրջանում: Իսկ հաղորդվել է հայկական Սբ Փրկիչ եկեղեցու և արաբա-իսրայելյան պատերազմից հետո հիմնված հայկական գերեզմանոցի պղծման մասին: Դա սխալմունք է»,-հայտարարել է հայկական գերեզմանոցը հսկող սարկավագ Զավեն Ոսկանյանը, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:

Ըստ ԶԼՄ-ների, դեկտեմբերի լույսի 12-ի գիշերը անհայտները վիրավորական գրություններ են թողել Երուսաղեմի ուղղափառ Սբ Խաչ եկեղեցու վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---