Ռազմավարական պլան` առցանց տիրույթում վիրավորանքները կանխելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Աղավնաձորում տեղի է ունեցել Կարողությունների զարգացման դասընթաց, որն ուղղված էր ատելության խոսքի դեմ պայքարին:

Դասընթացի կազմակերպիչն էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն, դասընթացին մասնակցել է 35 հոգի: Դասընթացի նպատակն էր ուսումնասիրել առցանց ոլորտում ատելության խոսքի չափաբաժինը, և ըստ դրա մշակել ռազմավարական պլան, այն նվազեցնելու համար:

Եռօրյա սեմինարին մշակված ծրագրերը ներկայացվելու են Եվրոպական խորհրդին, քանի որ սեմինարն իրականացվել է Եվրոպայի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի մասնակից, Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի պրոդյուսեր Դավիթ Սարգսյան լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առաջարկվել է, որպեսզի հավաքվի բազմապրոֆիլ, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից կազմված խումբ, ովքեր իրենց մասնագիտկան կողմով կներկայացնեն, թե ինչ է ատելության խոսքը, քանի որ դեռ սահմանված չէ:

«Պետք է պարզվեր, թե որոնք են թիրախային խմբերը, օրինակ` տարբեր փոքրամասնությունները, որ կարող են դառնալ ատելության խոսքի զոհը: Լրատվամիջոցներում պետք է լինի էթիկական վարքականոն, որտեղ պետք է սահմանվեն ատելության խոսքի սահմանափակումները»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Ըստ նրա, չկա նաև սահման, թե որտեղ է խոսքի ազատությունը և վիրավորանքը, հատկապես համացանցում: Դժվար է ասել, սոցիալական ցանցը կամ բլոգը անձնական, թե հանրային տիրույթ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---