ԼՂՀ-ում կստեղծվի ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով

ԼՂՀ-ում կստեղծվի ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր` արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին:

Համաձայն հրամանագրի` հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը` Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, որը երկշաբաթյա ժամկետում կքննարկի ու հաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---