Այսօր ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է

Այսօր ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանը ջերմորեն շնորհավորհել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ ևս, կշարունակեք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար` Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով է պարգևատրել ՀՀ ԱԱԾ գնդապետ Մարտիրոս Եսայանին, ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Էդուարդ Նանյանին, ՀՀ ԱԱԾ կապիտան Սամվել Տավարացյանին և ՀՀ ԱԱԾ ենթասպա Գոռ Գրիգորյանին, այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---