Հայաստանը մտավոր սեփականության պատենտային հայտերի թվով 82-րդն է

Հայաստանը մտավոր սեփականության պատենտային հայտերի թվով 82-րդն է

PanARMENIAN.Net - Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «2012-ին մտավոր սեփականության համաշխարհային ցուցանիշները» (World Intellectual Property Indicators 2012) զեկույցը: Հայաստանը զեկույցում 82-րդն է 140 պատենտային հայտերի շարքում:

Պատենտների ներկայացնելու թվով առաջատար է Չինաստանը` առաջ անցնելով ԱՄՆ-ից և Ճապոնիայից:

Ռուսաստանը 8-րդն է (41 414 պատենտային հայտ), Թուրքիան` 27 (4 113), Վրաստանը` 66 (398), Ադրբեջանը` 78 (205):

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ողջ աշխարհում 2011-ին ներկայացված հայտերի թիվն աճել է 7.8 տոկոսով:

«Մտավոր սեփականության հայտերի թվի կայուն աճը ցույց է տալիս, որ ընկերությունները շարունակում են նորարարական գործունեությունը` չնայած անբարենպաստ տնտեսական պայմաններին: Դա լավ նորություն է, քանի որ դա հիմք է ստեղծում համաշխարհային տնտեսության հետագա աճի և բարեկեցության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---