Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը

Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Բաթումում մասնակցել է Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:

Ինչպես հայտնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, համայնքի` մետ 150 անդամների միավորող հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Աջարիայի կառավարության և գերագույն խորհրդի անդամներ, ինչպես նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն ծ.վրդ. Սալբիյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունելով` Դավիթ Կարապետյանը նշել է, որ սփյուռքի նախարարությունը այսուհետ ևս իր կրթական և մշակութային աջակցության ծրագրերով լինելու է Աջարիայի հայ համայնքի կողքին՝ աջակցելով հայապահպանության և համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքներին:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---