Ռուս գեներալ Ալեքսանդր Ստուդենիկինը գլխավորել է ՀԱՊԿ միավորված շտաբը![]() 19 դեկտեմբերի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ռուս գեներալ Ալեքսանդր Ստուդենիկինը նշանակվել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետի պաշտոնում: Այն մասին, որ Ստուդենիկինին այդ պաշտոնում հաստատել է ՀԱՊԿ նախարարների խորհուրդը, լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ստուդենիկինի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Վալերի Գերասիմովը: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ՀԱՊԿ գլխավոր շտաբի պաշտոնում կառաջադրվի ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: ՊՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկատվությունը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը: Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը: Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |