ՀԱՊԿ-ը կշարունակի գործել առանց Ուզբեկստանի

ՀԱՊԿ-ը կշարունակի գործել առանց Ուզբեկստանի

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դադարեցնելու մասին: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտնեց, որ կազմակերպությանը կրկին անդամակցելու մտադրության դեպքում արտոնություններ չեն լինի:

«Մենք բավարարեցինք նրանց խնդրանքը և դադարեցրինք անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,-նշեց Լուկաշենկոն Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: ՀԱՊԿ երկրները պայմանավորվեցին, որ «արտոնություններ կազմակերպությանը անդամակցելիս, այդ թվում Ուզբեկստանի համար, այլևս չեն լինի»:

1999թ. Ուզբեկստանն արդեն դադարեցրել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն 2006թ. կրկին անդամակցեց կազմակերպությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---