Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցումը ՀԿԵ համար դեռ տնտեսապես շահավետ չէ![]() 21 դեկտեմբերի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես եկավ որպես Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային նոր ճյուղի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման պատվիրատու: Դեկտեմբերի 21-ին այդ մասին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Նախագծի նախնական արժեքը 250-500 մլն դոլար է, իսկ արդիական տեխնիկայի առկայության դեպքում այն կարելի է կառուցել 2 տարում»,-ասաց նա: Անդրադառնալով ընկերության մասնակցությանն այդ նախագծին ու ներդրումների չափին՝ Ռեբեցը նշեց, որ «չի կարող խոսել գնի մասին, քանի դեռ պարզ չէ, թե ում է այն հարկավոր»: Նա պարզաբանել է, որ նախագիծը կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության շահագրգռվածության դեպքում, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների առկայության պայմանով, մասնավորապես, ի դեմս նոր հանքավայրերի սեփականատերերի: «Ուստի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցումը ՀԿԵ համար դեռ տնտեսապես շահավետ չէ»,-ասել է նա: 32-կիլոմետրանոց հատվածի կառուցումը կոչված է միացնելու Աղստաֆա-Իջևան-Հրազադան-Երևան ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ: Շինարարության արդյունքում Երևան-Այրում ուղղությունը կկրճատվի 70-100 կմ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |