Փետրվարին հակատուբերկուլոզային դիսպանսերում վիրահատություններ կկատարեն արտերկրից եկած բժիշկները

Փետրվարին հակատուբերկուլոզային դիսպանսերում վիրահատություններ կկատարեն  արտերկրից եկած բժիշկները

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Աննաբել Ջերիբիին և բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում Առողջապահության նախարարությունից:

Նախարարի խոսքով միության հետ համագործակցության երկար ճանապարհ են անցել մշտական ուշադրություն և նորանոր լուծումներ պահանջող տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման գործում:

Աննաբել Ջերիրբին նշել է, որ ռեգուլյար և դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ և արդյունավետ: 2005 մինչև օրս Հայաստանում ԲԱՍ-ի կողմից բուժօգնություն ստացած դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 972: Նրանցից 225-ը դեռևս բուժման մեջ են:

Առաքելության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ 2013 թվականի փետրվարին նախատեսում են կազմակերպել վիրաբույժներից բաղկացած թիմի առաջին այցը Հայաստան: Նա մանրամասնել է, որ մասնագետները Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերում կկատարեն վիրահատություններ, միաժամանակ տեղի մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ:

Կողմերը քննարկեցին դեղերի հատկացմանը, վիրաբուժական սարքերի ներկրմանը, մարզերում ծրագրի ընդլայնմանը և համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---