Հրանուշ Հակոբյան. 2013-ին յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը

Հրանուշ Հակոբյան. 2013-ին յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է բոլոր հայերի Ամանորը: Նա մաղթել է, որ 2013 թվականը համայն մարդկության համար լինի խաղաղության, կայունության, մեծ նվաճումների ու անխախտ միասնության, հաջողությունների և սպասումների իրականացման տարի:

«Յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը, թող քաղցրահնչյուն մայրենիով լցվեն ձեր ընտանեկան երեկոները, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը և թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց: Հանուն մեր պետության, մեր ժողովրդի ապագայի` մենք պետք է մեր ուժերն ու կարողությունները, կապերն ու հնարավորությունները ծառայեցնենք այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների լուծմանը»,- նշել է նախարարը:

Հակոբյանն ընդգծել է, որ վտանգված է սիրիահայ համայնքի ապագան և նրանք օգնության կարիքն ունեն: Ըստ նրա, պետք է համախմբել ուժերը, բազմապատկել մեր ջանքերը` նրանց սատարելու, նեցուկ լինելու, նրանց կարիքները հոգալու և հոգիները ջերմացնելու համար:

«21-րդ դարը գիտելիքի, նորարարության, մտավոր աշխատանքի դար է, և մենք գիտելիքով պետք է հաղթահարենք բոլոր մարտահրավերները, դժվարությունները, յուրաքանչյուր հայ աշխարհի որ ծագում էլ ապրելիս լինի, պետք է դառնա մրցունակ, կիրթ և զարգացած»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---