Հայաստանի մարզերից հիվանդների 1/3-ը բուժման համար դեռ գնում է մայրաքաղաք

Հայաստանի մարզերից հիվանդների 1/3-ը բուժման համար դեռ գնում է մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը կատարել է 2012-ին Հայաստանի կառավարության կողմից իր առջև դրված բոլոր գերակայությունները, բացառությամբ Վայոց Ձորում բժշկական կենտրոնի շինարարության, ասել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 26-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, 2012-ին առողջապահության նախարարությունն առաջարկել է բարեփոխումների իրականացում, ինչպես նաև մտադիր է նոր ծրագրեր իրագործել: Մասնավորապես, առաջիկա 6-7 ամիսներին գերատեսչությունը ձեռնամուխ կլինի «Պետական հսկողություն առողջապահության ոլորտում և դեղագործական քաղաքականության հիմնական խնդիրների լուծում» ծրագրի իրագործմանը:

Ինչպես հաղորդել է Դումանյանը, նախարարության գերակայությունների շարքում է մարզային հիվանդանոցների արդիականացումը: 2013-ին Մեղրիում կսկսվի մարզական բժշկական կենտրոնի շինարարությունը և բժշկական կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները` Կապանում: Սակայն նախարարի խոսքով, նոր բժշկական կենտրոնների շինարարության հետ մեկտեղ մարզերում հիմնական խնդիր է մնում մասնագետների պակասը: «Որպեսզի հիվանդները չգան Երևան, մարզային բժշկական հաստատություններն անհրաժեշտ է հագեցնել նեղ մասնագիտացված մասնագետներով, քանի որ հիվանդների և հղի կանանց 1/ 3-ը դեռ մեկնքւմ է մայրաքաղաք»,- ասել է նա:

Դրա հետ կապված Դումանյանը հավելել է, որ եթե Երևանում 10 000 հոգուն բաժին է ընկնում 86 բժիշկ, ապա մարզերում` 17.7: «Այսօրվա դրությամբ մարզային բժշկական հաստատություններում կան 259 թափուր տեղեր»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---