Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԳՆ-ի կազմակերպած ընդունելությանը

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԳՆ-ի կազմակերպած ընդունելությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն, հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---