Երևանի երեք եկեղեցիներում Ամանորի գիշերը պատարագ կմատուցվի

Երևանի երեք եկեղեցիներում Ամանորի գիշերը պատարագ կմատուցվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի (պատարագիչ՝ Տ. Հայկազուն քհն. Մկրտչյան):

24:00-ին կկատարվի Հայրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցում գումարված հավատացյալներին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանը կփոխանցի իր ամանորյա բարեմաղթանքները և օրհնությունը:

24:00-ին պատարագ կմատուցվի նաև Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում (պատարագիչ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան), իսկ 24:30-ին` Ս. Պատարագ կմատուցվի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում (Պատարագիչ`Տ. Խորեն քհն. Մարուքյան):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---