ԴԱՀԿ. Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է

ԴԱՀԿ. Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով և երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ «Հեքիաթային տնակի», բացման արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի քարտուղարությունից:

Մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝ երեխաների կողմից սպասված նվերներով: Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել են հենց երեխաները: ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարևանությամբ դրսից ու ներսից հեքիաթ հիշեցնող տնակն ունի գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը նշել է, որ ԴԱՀԿ-ի հետ առնչվող երեխաներն այսօր 2140-ն են, մինչև այժմ ծառայությունում համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով տեսակցությունները անց էին կացվում ԴԱՀԿ աշխատասենյակներում: «Նոր պայմանները ստեղծվել են ծառայության արտաբյուջեի հաշվին»,- ասել է Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է: Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ Այս տարվա վիճակագրության համաձայն, 1072 կատարողական վարույթներից 987-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 75-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը` երեխաների հանձնման։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---