Աշտարակի բնակիչը հայտարարել է, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա (վիդեո)

Աշտարակի բնակիչը հայտարարել է, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա

PanARMENIAN.Net - «Չենք լռելու»-ին է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված դեպքի մասին: «Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա»,- ասել է Կարապետյանը հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի կարված լինելու մասին:

Միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով չի գործում: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով փորձաքննության անցկացմամբ:

Կարապետյանի խոսքերով, միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար»:

Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: «ՈՒրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լրեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը»,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---