Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է արել Իլյա 2-րդին Հայոց առաքելական եկեղեցուն վերադարձնել վերջինիս պատկանող եկեղեցիները

Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է արել Իլյա 2-րդին Հայոց առաքելական եկեղեցուն վերադարձնել վերջինիս պատկանող եկեղեցիները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը դիմել է Կաթողիկոս-Պատրիարք Իլյա 2-րդին՝ խնդրելով Հայոց առաքելական եկեղեցու վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող և բոլշևիկների կողմից սպեկուլյացիայի ենթարկված հայկական եկեղեցիները, որոնք գտնվում են այժմյան Վրաստանի տարածքում:

Ջավախահայության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր գահակալման 35-րդ տարելիցի, Ձեր 80-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, որպեսզի ապագայում ևս նույն էներգիայով ծառայեք Աստծուն, Հայրենիքին և վրաց ժողովրդին:

Այս առնչությամբ օրերս Վարստան են ժամանելու ուղղափառ եկեղեցու բազմաթիվ հարգարժան ներկայացուցիչներ: Ուստի դիմում ենք Ձեզ, Սրբազան Իլյա 2-րդ՝ խնդրելով Հայոց առաքելական եկեղեցուն վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող և բոլշևիկների կողմից սպեկուլյացիայի ենթարկված հայկական եկեղեցիները, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում՝ 5-ը Թբիլիսիում, 1-ը՝ Ախլցխայում:

Վերջերս Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, երկիրն էլ ավելի մեծ առաջընթաց կապրի՝ դառնալով լիարժեք ժողովրդավարական պետություն: Միաժամանակ, Վրաստանում շարունակում է ներքին և արտաքին լարվածությունը՝ որոշ անբարեխիղճ երկրների գործողությունների պատճառով:

Նման իրավիճակը, մեր կարծիքով, կարող է հարթվել միջքրիստոնեական համագործակցության և քույր-եկեղեցիների միջև երկխոսության մեկնարկի շնորհիվ: Դրանք հարևան երկրների միջև փոխհարաբերությունների բարելավման կարևոր աղբյուր են»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---