Ադրբեջանցի զինվորը, ծեծի ենթարկվելով, մահացել է. Մայրը ապացույցներ է ներկայացրել (վիդեո)

Ադրբեջանցի զինվորը, ծեծի ենթարկվելով, մահացել է. Մայրը ապացույցներ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Աբշերոնյան շրջանից զինծառայության զորակոչված զինվոր Ջեյհուն Գումբատովը հունվարի 8-ին մահացել է Դաշկեստանի զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, զինվորի մայրը «Ազադլիղ» պարբերականին հաղորդել է, որ զորամասում իր որդին մահվան հասնելու աստիճանի ծեծի է ենթարկվել: Զոհվածի հարազատները պարբերականին լուսանկարներ են տրամադրել, որոնք արվել են դիահերձարանում: Ինչպես երևում է լուսանկարներում և տեսանյութում, հանգուցյալի վրա լուրջ վնասվածքներ կան:

1994թ ծնված Ջեյհուն Գումբատովն ընդամենը 3 ամսվա զինծառայող էր: Նա մեծացել է առանց հոր՝ մոր խնամակալության ներքո:

Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն, Դաշկեստանի զորամասի զինծառայող Ջեյհուն Գումբատովի մահվան փաստի առնչությամբ Հանրապետական ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---