Շահան Քանդահարյան. ԱՄՆ փորձագետները Թուրքիայի մասնատումը կանխատեսում են առաջիկա 20 տարում

Շահան Քանդահարյան. ԱՄՆ փորձագետները Թուրքիայի մասնատումը կանխատեսում են առաջիկա 20  տարում

PanARMENIAN.Net - Սիրիայի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով իրականանալի Ժնեվյան բանակցությունների նախօրեին երկու ուշագրավ զարգացում տեսանելի տեղ գրավեցին տիրող ընդհանուր համապատկերում։ Այս մասին գրում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր հոդվածում:

Ըստ հեղինակի, թուրքական լրատվամիջոցները հատուկ քարոզչություն կենտրոնացրին «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցության» ղեկավարի հետ Անկարայի տարած բանակցությունների վրա։ Ըստ շրջանառված լուրերի, ՔԱԿ-ի ղեկավարները պիտի լքեն երկիրը և մեկնեն Եվրոպա։ Այլոց պիտի արտոնվի զբաղվել Թուրքիայի ներքին քաղաքականությամբ. բանտարկված գործիչներն ազատ պիտի արձակվեն։ Այս և նման «ներման» գործողությունների դիմաց ՔԱԿ-ը պիտի հրաժարվի ժողովրդավարական ինքնավարության կամ անջատ պետություն ստեղծելու իր պահանջից և...Ասադի վարչակարգին զորակցելուց. փոխարենը, պիտի միանա սիրիական ընդդիմությանը։ Տակավին. թուրքական մամուլը նոյնիսկ «ավետում էր», որ քրդական հարցը պիտի լուծված լինի 2013 թվականի մայիսին։

Թուրքական լրատվական և հրապարակագրական այս փայլատակումները անշուշտ կառավարական պատվերի անմիջական գործադրություններն են։ Մանաւանդ, որ Օջալանի հետ, կառավարության անունով բանակցելու լիազորությունը տվել է թուրքական գաղտնի ծառայությունների ղեկավարը։

Քրդական գործոնի հաշվարկը գերակա հանգամանք ունի Սիրիայի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականության հերթական քայլի մէջ։ Այդ հարցը արծարծվի թե ոչ, Թուրքիայի յուրաքանչյուր քայլի հետևում տիրականորեն կանգնած է քրդական շարժառիթը։

Ենթադրյալ այս համաձայնության վրա նման միակողմանի լուսարձակնր բացելու թուրքական որոշումն էլ այդ տեսությունը հաստատող երևույթների մաս են կազմում։ Թեական այդ համաձայնությունը առաջին հայացքից քրդական համարժեք արձագանք չունի։ Հավելյալ որոնողական աշխատանքը պետք է քրդական տեղեկատվական աղբյուրներին այս մասին թողարկած լրատվություններին իրազեկվելու համար։ Անշուշտ նկատի ունենալով՝ թուրքական աղբյուրներից ջուր խմող և քրդերենով հրատարակվող էլեկտրոնային կայքերի թուրքականին համարժեք արձագանքման իրականությունները, ասվում է հոդվածում;

Սակայն մի պահ փորձենք մնալ թուրքական տեղեկատվություններին փոխանցած հիմնական երկու ուղերձների վրա, որոնցից առաջինը վերաբերում է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, իսկ երկրորդը՝ Սիրիայի վարչակարգին։ Խորքում երկրորդն էլ սերտորեն կապ ունի առաջինի հետ։

Այս բոլորի մեջ ուշագրավն այն է, որ թուրքական աղբյուրները արդեն սկսել են խոսել Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելու մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թեման արծարծելու առումով մի քանի շաբաթ առաջ կանխել էր թուրքական լրատվամիջոցներին։

Վերադառանանք Սիրիայի թղթածրարին և կենտրոնանանք երկրորդ ուշագրավ զարգացման վրա։

Հունվարի վերջին Ռուսաստանի, Բալթյան, Սևծովյան , Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմերի նավերի խումբը հակաահաբեկչական զորավարժություններ կ՛իրականացնի Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայի ափերին։

Ռուսաստանը փաստորեն ծրագրում է իրականացնել դեսանտային ափհանման զորավարժություններ Միջերկրական և Սևծովյան ջրային տարածքների վրա։ Անցյալ տարի ռուսական մամուլը հաղորդել էր , որ վայրէջքային զորավարժություններին կարող են մասնակցել մինչև 25 հազար ռուս դեսանտայինններ:

Սիրիական ծովափին Ռուսաստանի կողմից բեմադրելի այս ուժի ցուցադրությունը հակտանշական է և անպայման կապվում է Ժնեվի բանակցությունների նախօրեին ուղերձ փոխանցելու գաղափարին։

Թուրք-քուրդ համաձայնության թեականությունը խիստ ընդգծված է. այստեղ, ըստ թուրքական մամուլի մինչև մայիս, այսինքն միայն չորս ամիս ունենք եղելության հավաստիությունը հաստատելու։ Մինչդեռ սիրիական ծովափ ուղարկվող ռուսական ռազմանավերի թվի բազմապատկումը պարզ կլինի մեկ ու կես շաբաթից՝ մինչև հունվարի վերջը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության վերլուծական բաժանմունքը Թուրքիայի մասնատումը նախատեսում է առաջիկա 20 տարվա ընթացքում՝ մինչև 2030-ը, գրում է Շահան Քանդահարյանն իր հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---