Վահագն Չախալյանն ազատ է![]() 12 հունվարի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սա նշանակում է, որ ազատ է արձակվելու նաև Վահագն Չախալյանը: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ համաներման ցուցակում նաև Չախալյանի անունը կա և փոխանցեց, որ իր տեղեկություններով, ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ![]() ![]() Վահագն Չախալյան Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |