Հալեպում հայ է վիրավորվել. այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հալեպում հայ է վիրավորվել. այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, Հալեպի Նոր գյուղ շրջանում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ վիրավորն այժմ հիվանդանոցում է ու գտնվում է բժշկական հսկողության տակ է:

«Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բայց բավական լուրջ վնասվածք է ստացել՝ ոսկորն է փշրվել», - ասաց Ռեիսյանը, հավելելով, որ քաղաքում վերջին շրջանում «վիճակը որոշ չափով հանդարտ է, «բախումներ չկան»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---